«Բորուսիայի» խաղը դեռևս հեռու է կատարելությունից. Կլոպը՝ «Գալաթասարայի» դեմ խաղի մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմի խաղը դեռևս հեռու է կատարելությունից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում դորտմունդցիները 4 անպատասխան գնդակ են ուղարկել թուրքական «Գալաթասարայի» դարպասը:
«Չեմպիոնների լիգայում արտագնա խաղում նման հաշվով հաղթելը յուրահատուկ է: Սակայն պետք է ասեմ, որ մեր թիմի խաղը դեռևս հեռու է կատարելությունից: Չէի ասի, թե հաղթանակը մեզ հեշտությամբ տրվեց: Շատ բան լավ կատարեցինք, սակայն պետք է նշել, որ բավարար չափով դեր խաղաց նաև բախտի գործոնը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը