«Գրոզնի Ավիան» չվերթներ կիրականացնի «Սիմֆերոպոլ-Երևան» երթուղով
Հասարակություն
«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը պլանավորում է նոյեմբերի 16-ից չվերթներ իրականացնել «Սիմֆերոպոլ-Երևան» երթուղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղրիմի Հանրապետության տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը:
Նրա խոսքով՝ դա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից երկրորդ միջազգային ավիաուղեգիծը, որը կբացվի Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Ընդսմին, ի տարբերություն Սիմֆերոպոլից Ստամբուլ չարտերային չվերթների, որոնք սկսվել են հուլիսին, «Սիմֆերոպոլ-Երևան» երթուղու տոմսը կարելի է գնել տոմսերի ամրագրման ցանկացած համակարգում:
Ցուրկինը նշել է, որ նոր երթուղով տոմսերի վաճառքն սկսվել է հոկտեմբերի 23-ին: Նախարարի տվյալներով՝ ինքնաթիռները թռիչքներ կկատարեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: Սիմֆերոպոլից թռիչքը նշանակված է տեղական ժամանակով (համընկնում է Մոսկվայի ժամանակին) ժամը 9:00-ին: Թռիչքի տևողությունը 1 ժամ 45 րոպե է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը