Հալեպը նոր մարզպետ ունի
ԱՐԽԻՎ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով Մուհամմադ Մարուան Ալաբան նշանակվել է Հալեպի մարզպետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա ծնվել է 1942 թ. Հալեպում: Ավարտել է Հալեպի համալսարանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր է: Մու համմադ Մարուան Ալաբան «Բաաս» կուսակցության անդամ է: 2011-ից Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է:
Սիրիայի նախագահի հրամանով Իդլիբի մարզպետ է նշանակվել Խեյր ադ Դին աս Սայիդը: Բացի այդ, Լաթաքիայի մարզպետ է նշանակվել Իբրահիմ Խադր աս Սալիմը, Կունեյտրայի մարզպետ՝ Ահմադ աշ Շեյխ Աբդ ալ Կադիրը, Տարտուսի մարզպետ' Սաֆուան Աբու Սաադան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)