Սնոուդենը կցանկանար վերադառնալ հայրենիք և շարունակել աշխատել
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն այժմ ապրում է Ռուսաստանում, հայտարարել է, որ ապագայում կցանկանար վերադառնալ հայրենիք և շարունակել աշխատել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես միշտ ցանկացել եմ հասնել տուն, լինել ընտանիքիս հետ: Ես սիրում եմ իմ աշխատանքը և ցանկանում եմ վստահ լինել, որ անում եմ այնքան, որքան կարող եմ»,- տեսահեռարձակման միջոցով ասել է Սնոուդենը «Ազատությունների փառատոն 2014» խորհրաժողովի մասնակիցներին, որը ընթանում է Բրյուսելում:
Սնոուդենը նշել է, որ ինքը միայնակ չի կարող փոփոխությունների հասնել տեխնոլոգիաների և քաղաքականության բնագավառում: «Մենք պետք է միավորենք ջանքերը»,- հայտարարել է նա:
Սնոուդենն առաջարկում է ստեղծել հիմնադրամներ և կազմակերպություններ, որոնք մասնագիտացած լինեն քաղաքացիների տեղեկատվական անվտանգության բնագավառում՝ պայքարելու համար համընդհանուր լրտեսման դեմ:
Նա կարծում է, որ խորհրդարանները բավականաչափ արդյունավետ չեն այդ հիմնախնդրի դեմ պայքարում, քանի որ դրանց «ապաիրազեկում է սեփական ղեկավարությունը», որպեսզի «օրենսդիրները չհասկանան, թե ինչ վնաս է հասցվում երկրին և մարդկանց», հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)