ՈւեՖԱ-ն Սերբիայի և Ալբանիայի ընտրանիներին զրկեց միավորից ծեծկռտուքի պատճառով
Սպորտ
ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրո 2016թ-ի Սերբիա-Ալբանիա հանդիպման վերաբերյալ, որը երկրպագուների և ֆուտբոլիստների անվայել պահվածքի արդյունքում անավարտ էր մնացել:
Ըստ որոշման՝ Ալբանիայի ընտրանուն տրվել է 3:0 հաշվով տեխնիկական պարտություն: Սերբիայի ընտրանին նույնպես կզրկվի երեք միավորից: Բացի այդ, ընտրական փուլի երկու տնային խաղը թիմը կանցկացնի առանց հանդիսականի:
Ալբանիայի և Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են յուրաքանչյուրը 100 հազար եվրոյով. տեղեկացնում է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը