Այնպես չէ, որ մենք կապրիզներ ենք անում. Վարդան Օսկանյան
Քաղաքական
Ազատության հրապարակում այս պահին ընթանում է եռյակի հանրահավաքը:
Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Մենք բոլորս՝ և՛ դուք, և՛ հարթակին կանգնածները, այսօր ինքնանպատակ չենք եկել: Ես կասեի՝ եկել ենք նույնիսկ պարտադրված և ստիպված, որովհետև այլևս այլընտրանք չունեք: Եթե այսպես թողնենք շարունակվի՝ եկեք արձանագրենք, որ մենք անդառնալիորեն վտանգելու ենք երկրի ֆիզիկական, տնտեսական անվտանգությունը և ինքնիշխանությունը»,- ասաց Օսկանյանը:
Վերջինիս խոսքով՝ իշխանություններն ըմբոստանում, արհամարհում են և ձևացնում, թե ամեն ինչ նորմալ է:
«Նրանք սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են երկարեցնել իրենց իշխանությունը, այնպես չէ, որ մենք կապրիզներ ենք անում, ասում ենք՝ գնացեք: Այսօր այս համակարգը քանդել-ջարդել հնարավոր է մի՝ իշխանափոխության ճանապարհով»,- նշեց նախկին արտգործնախարարը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը