Վճռական հայտարարում ենք, որ ձեր կողքին ենք. Ուշու-Գունգֆուի ֆեդերացիան` Գագիկ Ծառուկյանին «Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն (տեսանյութ) ՀՀ-ն բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Կիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը» Բաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետո Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայման Հայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասին 

Եռյակի հանրահավաքում նոր բան չի հնչել. Հերմինե Նաղդալյան

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ եռյակի վերջին հանրահավաքի ընթացքում որևէ նոր բան չի եղել: Հայաստանի երիտասարդական հիմնադրամում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանն ընդգծեց, որ նախորդ հանրահավաքի և նախօրեին կայացած հանրահավաքի միջև միակ տարբերությունն այն էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյաnը ելույթ ունեցավ: «Մենք գիտենք, որ մեր երկրում բազմաթիվ' նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ կան: Կան նաև խնդիրներ կապված կոռուպցիայի հետ, արդարադատության համակարգի, այլ տարբեր համակարգերի հետ, և սա պատճառ է, որ մեր երկրում լինեն դժգոհող զանգվածներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ընդդիմադիրների արդարացի իրավունքն է աշխատել դժգոհող զանգվածների հետ, աշխատել և բարձրաձայնել դժգոհ զանգվածի ձայնը: «Բայց դրա հետ միասին, նաև համարում եմ, որ իշխանությունները, իշխող կուսակցությունը, կառավարությունն ունեն իրենց պարտավորությունը, և դա այն է, որ քայլ առ քայլ պետք է լուծումներ տրվեն այն խնդիրներին, որոնք այսօր ունի մեր ազգաբնակչությունը, քայլ առ քայլ պակասեցնել այն պատճառները, որոնք դժգոհությունների առիթ են: Սա է լուծումը մեր երկրում առկա խնդիրների»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նաղդալյանի դիտարկմամբ' ընդդիմադիր ուժերի խնդիրը քննադատելն է և աշխատելն է բողոքող զանգվածների հետ, իսկ իշխանությունն էլ ունի իր պարտականությունը: «Եվ այս ամենը սահմանված է ժողովրդավարական պետության մեջ, սրա համար կան օրենքներ, կան ժողովրդավարական կարգեր: Այս պահի դրությամբ մենք որևէ բացառիկ իրավիճակ չունենք»,- նշեց նա:

Անդրադառնալով հանրահավաքի մասնակիցների թվին' Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ մասնակիցների թիվը բավականին շատ էր' հավելելով, որ դա համարժեք է այն սոցիալական և այլ խնդիրներին, որ առկա են երկրում: «Սակայն հանրահավաքի մասնակիցների թվով այս պահին որևէ բան չի որոշվում: Կարող ենք ասել' մասնակիցների թիվը շատ էր կամ քիչ էր այն բանի համար, որ ընդդիմությունը հայտարարում էր, որ կլինի հուժկու հանրահավաք' կմասնակցի 50 կամ 100 հազար մարդ: Սակայն իշխող մեծամասնությունն այս հարցին այլ տեսանկյունից պետք է նայի: Մեզ համար կարևոր է ոչ թե այն, թե տասնյակ հազարներից քանի մարդ է եկել և մասնակցել հանրահավաքին, այլ այն, թե արդյոք մենք ամեն ինչ անում ենք դժգոհողների թիվը նվազեցնելու, երկրում առկա խնդիրները լուծելու համար»,- նշեց Նաղդալյանը:

Նա նկատեց, որ սա է ամենակարևորը և հենց սրանով են արտացոլվում ընտրությունների արդյունքները: Նաղդալյանի խոսքով' եթե ներկայիս իշխող մեծամասնությունն իսկապես անում է ամեն ինչ, որպեսզի երկրում առկա խնդիրները լուծում ստանան, ապա հաջորդ ընտրություններում ժողովուրդը կրկին իր ձայնը կտա նրան, իսկ եթե ոչ' կընտրի մեկ այլ քաղաքական ուժի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վճռական հայտարարում ենք, որ ձեր կողքին ենք. Ուշու-Գունգֆուի ֆեդերացիան` Գագիկ Ծառուկյանին«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն (տեսանյութ)Axios. ԱՄՆ-ն ընդունում է, որ Իրանի վրա նոր հարվածների ալիքը կարող է տևել մինչև մեկ ամիսՀՀ-ն բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվելԿիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը»Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում, Կատարում և ԲահրեյնումԲաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետոԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայմանՀայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասինՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱրեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ ՓաշինյանինՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էԻնչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Հրապարակ»․ Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են Իրավապահները ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումը
Ամենադիտված