Հերմինե Նաղդալյանը Հայաստանում իշխանափոխության հիմքեր չի տեսնում
ԱՐԽԻՎ
Հայաստանում այս պահին իշխանափոխության համար հիմքեր չկան: Հայաստանի երիտասարդական հիմնադրամում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ես այդ հիմքերը չեմ տեսնում, որքան էլ ընդդիմադիրները մեզ քաղաքագիտական դասագրքերից բաներ են ներկայացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահն այն կարծիքին է, որ երկրում բոլոր ժողովրդավարական և օրինական գործընթացները շարունակվելու են, և հաջորդ ընտրությունները կլինեն 2017թ. խորհրդարանական ընտրությունները:
Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ առաջնորդը հայտարարել է ամբողջ հանրապետության տարածքով եռյակի սկսած ժողովրդական շարժումը համակարգող շտաբեր ստեղծելու մասին, Նաղդալյանն ընդգծեց, որ դա ընդդիմադիրների իրավունքն է: «Ընդդիմությունը որոշակի մարտավարությամբ աշխատելու իրավունք ունի, և նրանք ընտրել են այդ մարտավարությունը: Հիմա թե դրա անունը շտաբ կլինի, գրասենյակ կլինի, թե մեկ այլ բան, այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ ընդդիմությունը գործ է անում»,- նշեց Նաղդալյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)