«Բորուսիա»-ն 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում
Սպորտ
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Բորուսիա»-ն , հյուրընկալվելով Հանովեր քաղաքի համանուն թիմին, պարտվեց:
Առաջին խաղակեսն ընթացավ հավասար և զուսպ պայքարում, որը, սակայն, չշարունակվեց երկրորդ կեսում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Նա աչքի ընկավ ակտիվ գործողություններով: Հանդիպման 51-րդ րոպեին Մխիթարյանը բախում ունեցավ «Հանովեր»-ի թուրք ֆուտբոլիստ Չեյհուն Գյուլսելամի հետ և արժանացավ դեղին քարտի: Երկրորդ կեսի 61-րդ րոպեին տանտերերը առաջ անցան հաշվի մեջ:
Դորտմունդցիները շարունակում են անկումային ելույթները և կրեցին իրենց 4-րդ անընդմեջ պարտությունը Բունդեսլիգայում:
«Բորուսիա»-ն այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում արդեն 15-րդն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը