Շախմատի ուսուցիչը կվերադարձնի արտոնագիրը. «Արհամարհում եմ Աշոտյանին»
Հայաստան
Վաղը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 12:30-ին շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը կվերադարձնի իր արտոնագիրը (գնահատականը՝ 20 հնարավորից 20 միավոր, 3 տարի հանրակրթական դպրոցում դասավանդելու իրավունքով), որը տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի կողմից: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Վարազդատյանը:
«Փակ են բոլոր դռներն իմ անձի և իմ դպրոցի աշակերտների դիմաց, չեմ պատրաստվում դասավանդել որևէ դպրոցում, որտեղ անչափահասների մոտ տարվում է քարոզարշավ, և, առհասարակ, չեմ աշխատելու որևէ պետական դպրոցում: Արհամարհում եմ իրենց կողմից տրված ցանկացած արտոնագիր, հետ եմ վերադարձնում, թող ուրախանան իրենց ապաշնորհ կառավարությամբ, իրենց հետ որևէ ընդհանրություն չեմ ուզում ունենալ, չեմ ընդունելու երկխոսության որևէ առաջարկ»,- ասաց ուսուցիչը և ավելացրեց, որ ինքն արհամարհում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից