Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Հայաստան
Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին հոկտեմբերի 27-ին' ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է: Տավուշի և Սյունիքի տարածաշրջա ններում մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից