Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը կստանա նոյեմբերին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 6-ին կստանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ որպես Եվրոպական առաջնություններում 2013/14 մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է 31 գոլի հեղինակ: Նույնքան գոլ է հեղինակել նաև Լուիս Սուարեսը՝ «Լիվերպուլի» կազմում: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստն իր մրցանակը ստացել է հոկտեմբերի 15-ին:
Նշենք, որ սա կլինի պորտուգալացու երրորդ «Ոսկե խաղակոշիկը»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը