Հայ շախմատիստները` միջազգային մրցաշարերում
Սպորտ
Կարեն Մովսիսյանը աշխարհի վետերանների առաջնությունում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա միայն կես միավարով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Մարկ Հեբդենից (Անգլիա):
Սևակ Մխիթարյանը Ամերիկա մայրցամաքի առաջնությունում
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և 194 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը: Սևակը միայն կես միավորով ետ մնաց չեմպիոնից` գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգայից (Պերու):
Չիգորինի հուշամրցաշարը
Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում գլխավոր մրցանակը նվաճեց գրոսմայստեր Իվան Իվանիշևիչը (Սերբիա), որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը (Հայաստան), Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան), միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (Հայաստան) վաստակեցին 6,5-ական միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը