Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե Հայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. Ղազարյան Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը 

Շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը

Հայաստան

Ամբողջությամբ ավարտվել և շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը, որն էապես բեռնաթափել է տվյալ հատվածի երթևեկությունը: Բացի այդ, աշխատանքներ են տարվում նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային անցում վերակառուցելու և շահագործման հանձնելու ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է նաև, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ, ինչպես նաև «Երևանտրանս» և «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերությունների հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 43 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրութուններ: Ոչ բավարար գնահատելով իրականացվող վերահսկողությունը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել խստացնել մասնավորապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ հսկողությունը:

«Մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հատկապես երեկոյան ժամերին մի շարք երթուղիներում նկատվում է տրանսպորտային միջոցների նվազում, որոշ դեպքերում՝ ընդհուպ շարժակազմերի բացակայություն: Եթե կա դժգոհություն, ուրեմն համապատասխան ծառայությունները պարտավոր են լրացուցիչ ուսումնասիրել ու հատկապես մատնանշվող թերացումների ուղղությամբ իրականացնել վերահսկողությունը: Ըստ այդմ, հատուկ հսկողություն սահմանեք հասարակական տրանսպորտի աշխատանքի հատկապես ուշ ժամերին իրականացվող սպասարկման նկատմամբ և խստորեն հետևեք, որպեսզի բոլոր երթուղիներն իրենց չվացուցակով սահմանված ժամերին ապահովեն համապատասխան սպասարկումը: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան քայլեր և նրանց ենթարկեք վարչական տույժերի», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտված են 5 մարզադպրոցների ջեռուցման համակագերի անցկացման ու 12 գրադարանների, 3 առողջապահական հաստատությունների և 3 արվեստի դպրոցների հիմնանորոգումները: Ավարտին են մոտենում նաև երաժշտական դպրոցների ու մանկապարտեզների տարեկան ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները:

«Երևան Ջուր» ընկերության 2014 թվականի ծրագրերով 26 փողոցներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացման ուղղությամբ տարված աշխատանքների մասով զեկուցվել է, որ 15 հասցեներում աշխատանքներն արդեն ավարտվել են, 8 փողոցներում դեռ ընթանում են, ևս 3 հասցեներում դրանք կմեկնարկեն առաջիկայում: Ֆրանսիական վարկի միջոցներով էլ 11 հատվածներում իրականացվում են ջրամատակարարման բարելավման և կոյուղատար ցանցի նորոգման աշխատանքներ: Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ հաշվառվել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներն ու սարքավորումները, կուտակվում է համապատասխան քանակությամբ տեխնիկական աղ և շլակային ավազ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բազմաբնակարան բնակելի շենքերում ևս ձմռան նախապատրաստական աշխատանքներ տանել, նաև լրացուցիչ ծանուցել տնտեսավարողներին ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման պարտավորությունների մասին: Բացի այդ, հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքներ տանել՝ հատկապես ամառային անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու ուղղությամբ:

«Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ արդեն այսօրվանից պետք է վարորդներին իրազեկել անվադողերի փոխարինման մասին: Ուստի ՃՈ հետ համատեղ պարբերաբար տեղեկացրեք բնակչությանը անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու անհրաժեշտության մասին, նաև իրազեկեք, որ առնվազն ձյան տեղումների օրերին խուսափեն փողոցների մայթեզրերին ավտոկայանումներից՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Այս մասով անելիքներ ունեն նաև վարչական շրջաններն ու համատիրությունները, որոնք իրենց հերթին ևս պետք է հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնեն բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաև, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում գույքագրվել և համապատասխան աշխատանքներ են տարվել քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ կառուցվել և արդեն շահառուների օգտագործմանն է հանձնվել ավելի քան 850 թեքահարթակ, որից 271-ը նախկինում կառուցված օբյեկտների մուտքեր են, որոնք հաշմանդամների համար հարմարեցվել են սեփականատերերի կողմից:

Շինարարական աղբը չսահմանված վայրերում կուտակելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում իրավախախտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 8 արձանագրություն: Նկատելով, որ արձանագրությունների քանակը հեռու է իրական պատկերից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և նկատողություն հայտարարել աշխատանքներում թերացած պատասխանատուներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը
Ամենադիտված