Ֆրանսիայի մշակույթի նախարարը խոստովանել է, որ գիրք չի կարդում
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլեր Պելերինը քննադատության օբյեկտ է դարձել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա վերջին երկու տարվա ընթացքում ոչ մի գեղարվեստական գիրք չի ընթերցել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելեվ BBC-ին:
Հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում նախարարը, պատասխանելով այն հարցին, թե Նոբելյան մրցանակի ներկայիս դափնեկիր Պատրիկ Մոդիանոյի գրքերից որն է իրեն առավել սրտամոտ, հայտնել է, որ ընդհանրապես չի կարդացել այդ գրողի գրքերը:
Որպես արդարացում Ֆլեր Պելերինը հայտարարել է, որ աշխատանքը խլում է իր բոլոր ուժերը, և գեղարվեստական գրականություն ընթերցելու համար ժամանակ չի մնում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը