Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է 

«Հրապարակ». Բյուջեն թալանողների ձե՞ռքը կկտրեն, թե՞ մի թեթև «թաթիկին կխփեն»

Հայկական Մամուլ

«Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ երկրի բյուջեն երկրի ամենապրակտիկ փաստաթուղթն է, եւ ենթադրելի է, որ բյուջեի քննարկումները պետք է զերծ լինեն գաղափարական եւ քաղաքական բանավեճերից: Բայց փորձը ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում բյուջետային քննարկումները վերածվում են քաղաքական եւ գաղափարախոսական բանավեճերի: Մենք այդ առումով բացառություն չենք, եւ 2015 թվականի բյուջեն մեր պառլամենտում նույնպես կառաջադրի թեժ քննարկումներ»: Սա հատված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա տեքստից, որ նա կարդաց Ազգային ժողովում՝ ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ: Գրում է «Հրապարակ»-ը:

«Միայն կրթության, սոցիալական պաշտպանվածության եւ առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015թ. կկազմեն շուրջ 596 միլիարդ դրամ, որը 2014թ. ցուցանիշի համադրելի մակարդակը գերազանցում է 25 միլիարդ դրամով»,- իր ելույթում նշեց վարչապետը՝ հավելելով, որ 2015թ. պետական բյուջեով պատշաճ մակարդակ է նախատեսված նաեւ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի շուրջ 21.4 տոկոսի չափով: Աբրահամյանը զուգահեռ անցկացրեց 2015 թվականի բյուջեի եւ կառավարության ծրագրի միջեւ՝ ընդգծելով, որ երկուսն էլ իրատեսական են:

Այնուհետեւ դիմեց քննարկման մասնակիցներին. «Կխնդրեի ձեզ ձեր ապագա հարցադրումներում նկատի ունենալ այն, որ մենք ծախսելու ենք այնքան, որքան ունենք՝ ողջամիտ պարտքը ներառյալ՝ անկախ նրանից, թե որքան եւ ինչի կարիք ունենք»: Եվ առաջարկեց մեկ վարժություն կատարել. «Թղթի տանք եւ հիմնավորենք բոլոր հնչած պահանջները՝ ըստ նախընտրած ոլորտների, հոդված առ հոդված, եւ գումարենք իրար, ու մեր ստացած թիվը կլինի մասնավորապես Ֆրանսիայի բյուջեին հավասար մեկ թիվ»:

Ըստ վարչապետի՝ 2015թ. բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն, ինչի մասին է վկայում այն, որ 2015թ. պետական բյուջետային ծախսերի ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը, կազմում են սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերը: Աբրահամյանը կրկնեց իր մեկ այլ սիրելի արտահայտությունը՝ «մեր թիրախը խոշոր բիզնեսն է», որը, որպես գաղափար, մտցված է «2015 թվականի իրատեսական բյուջեում», բայց բացարձակ իրատեսական չէ:

Այնուհետեւ խոսքը փոխանցեց նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, ում երկարաշունչ ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան, որի ժամանակ Աբրահամյանի կանխատեսումներն սկսեցին արդարանալ. քննարկումը ՀՀԿ պատգամավորների «թեթեւ ձեռքով» թեժացավ ու քաղաքական երանգ ստացավ: Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը տնտեսական ցուցանիշների առումով ներառվա՞ծ է 2015թ. բյուջեում: Պավել Սաֆարյանն ասաց, որ ոչ՝ ԵՏՄ-ին անդամակցումն արտացոլված չէ եկող տարվա բյուջեում, որովհետեւ պետբյուջեի նախագիծն իրենք օրենքով սահմանված կարգով ներկայացրել են մինչեւ հոկտեմբերի 2-ը, իսկ այդ ժամանակ ԵՏՄ պայմանագիրը դեռ ստորագրված չէր: Բայց, իհարկե, կառավարությունն այս հարցում ձեռքերը ծալած չի նստում, քանի որ հաշվարկներ են կատարում թե՛ մակրոտնտեսական, թե՛ ծախսային, թե՛ եկամտային բլոկների մասով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համար
Ամենադիտված