Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է 

«Հրապարակ».Աբրահամյանի կառավարությունը ոչ մի կերպ չի կայունանում. փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Հարությունյանի որդու համար

Հայկական Մամուլ

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ մի կերպ չի կայունանում՝ կամ ինքն է սրան-նրան պաշտոնից ազատում, կամ իրենք են ազատվում: Ամենաբարդն էկոնոմիկայի նախարարության վիճակն է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի՝ Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է՝ դիմում գրի-գնա: Հարությունյանն էլ դիմումը գրել է դեռեւս սեպտեմբերի 3-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրում: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի չստորագրելն էլ պայմանավորված է իր ու Կարեն Ճշմարիտյանի միջեւ հարաբերությունների խաթարմամբ: Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ նրանք միմյանց հետ լավ չեն, անգամ, ասում են՝ մոտ է Ճշմարիտյանին «դիմում գրի-գնա» ասելու պահը: Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը՝ թե նրա աշխատանքից դժգոհ են եղել, որոշներն էլ՝ թե հիմնական խնդիրը նրա՝ Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է: Գրում է «Հրապարակ»-ը:

Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել: ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ Կարեն Ճշմարիտյանը խոսեց երեք կառույցների՝ Զարգացման հայկական գործակալության, Արդյունաբերության աջակցության եւ Մրցունակության հիմնադրամների միացման մասին: Այժմ կառավարությունում քննարկվում է այդ հարցը:

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում: Եղել է ՄՄ ճանապարհային քարտեզի երկու ուղղությունների ոչ սակագնային կարգավորման եւ արդյունաբերական քաղաքականության աշխատանքային խմբերի ղեկավարը:

Նա երեկ թերթի հետ զրույցում հավաստիացնում էր, թե ինքն է որոշել դիմում գրել, իսկ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացներում իր կատարած աշխատանքն անթերի է եղել. «Ես իմ գործը շատ լավ եմ կատարել ու 5 ու խաչ եմ ստացել»: Հարցին, թե ով է նշանակել այդ գնահատականը, պարզաբանեց. «5 ու խաչը դրել է նախագահը, որ առանց պրոբլեմների ստորագրել է Մաքսային միությանը միացման հարցը, այսինքն՝ անձամբ չի դրել: Ես երկու ոլորտով կուրատոր եմ՝ ոչ սակագնային կարգավորման եւ արդյունաբերական քաղաքականության, եւ այդ երկու մասով, որ ես եմ ղեկավարել, ճանապարհային քարտեզը կատարել ենք ժամկետներում ու անթերի: Դրա համար ոչ մի կոնֆլիկտի, դժգոհության մասին խոսք լինել չի կարող»: Այդ դեպքում ի՞նչն է եղել դիմում գրելու պատճառը: «Ես այդ ճանապարհն անցել եմ, երեւի արդեն հետաքրքիր չէ, նոր տեղի առաջարկ էլ դեռ չեմ ստացել»: Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանի տղայով իրեն փոխարինելուն, ասաց, որ նման տեղեկություն չունի. «Եթե ասում են, ուրեմն, նման բան կա»: Գուցե Խոսրով Հարությունյանի որդուն նշանակելու ցանկությա՞մբ է պայմանավորված իր գնալու անհրաժեշտությունը: «Ես չեմ կարա նման հարցերին պատասխանեմ, ինքներդ որոնեք-գտեք, իրականում, ես իմ աշխատանքը ճանապարհային քարտեզի մասով, Մաքսային միությանը միանալու իմ աշխատանքը կատարել եմ, որը գնահատվել է ոչ թե բավարար, այլ, իմ խոսքերով՝ 5 ու խաչ»: Դիմումն ինչո՞ւ չի մակագրում վարչապետը, չէ՞ որ արդեն 3 շաբաթ անցել է իր գրելուց հետո: «Միգուցե ես պետք եմ, միգուցե ինձ հետ պլաններ կան, նե մագու զնած»: Մի՞թե հնարավոր չէր եվրասիական ինտեգրման գործընթացներն «անթերի կատարած» փոխնախարարին չազատելով՝ նշանակել նորին, ի՞նչն էր խանգարում: «Թափուր տեղ չունենք էդքան փոխնախարարի, հինգ փոխնախարար կա… չգիտեմ, ես ոչինչ չեմ կարա ասեմ: Ես խնդիր չունեմ իմ աշխատանքային ընկերների հետ, բոլորի հետ էլ շփվում, համագործակցում ենք»,-նշեց նա: Ապա շեշտեց, որ Ռոբերտ Հարությունյանն իր ընկերն է, ու ինքը որեւէ խնդիր չունի նրա հետ: Էկոնոմիկայի փոխնախարարն այլ աշխատանքային առաջարկ չի ստացել, բայց չէր հրաժարվի, եթե առաջարկեին արդեն Ռուսաստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատել, քանի որ մեկ տարի այդ գործընթացի մեջ է ու փորձ ունի:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համար
Ամենադիտված