«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանից անձամբ է թույլտվություն ստացել հանրահավաքին մասնակցելու համար
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանից անձամբ է թույլտվություն ստացել հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայացած ոչ իշխանականների ուժերի հանրահավաքին մասնակցելու համար: Համենայնդեպս նա թիմակիցներին ասել է, թե` գնում ենք հանրահավաքի, խնդիր չկա:
Հիշեցնենք, որ Բալասանյանը նախորդ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ոչ միայն ներկա չէր, այլեւ ավելին՝ շառից փորձանքից հեռու, արձակուրդ էր վերցրել եւ մեկնել Դուբայ: Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը նման հարցերը չի կարող մեկնաբանել. «Միայն քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերին կարող եմ պատասխանել»:
Իսկ երբ «Ժողովուրդ»-ը փորձեց Ս. Բալասանյանից մեկնաբանություն ստանալ, նա, թերեւս կռահելով, որ իրեն զանգողը լրագրող է, ձևացրեց, թե չի լսում, անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը