Ուելսի արքայազնը ժամանել է Կոլումբիա՝ աջակցելու երկրի խաղաղությանը
ԱՐԽԻՎ
Ուելսի արքայազն Չարլզը տիկոջ՝ Կամիլա Պարկեր Բոուլզի հետ այցով ժամանել է Կոլումբիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Heraldo հրատարակությանը, այցի հիմնական թեմաներից մեկը կդառնա բրիտանական գահի ժառանգորդի կողմից աջակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին, որն ընթանում է հարավամերիկյան այդ երկրում:
Բոկոտայում գտնվելու ընթացքում Ուելսի արքայազնը և Կոռնուելի դքսուհին պլանավորում են մասնակցել այսպես կոչված «խաղաղության և հաշտության արարողությանը»՝ հարգելու Կոլումբիայում ներքին զինված հակամարտության բոլոր զհերի հիշատակը, ինչպես նաև հանդիպելու հասարակության՝ բռնությունից առավել տուժած սոցիալական խավերի ներկայացուցիչների հետ:
Արքայազն Չարլզի ներկայացուցչի հաշվարկների համաձայն՝ Կոլումբիան դարձել է աշխարհի հարյուրերորդ պետությունը, ուր պաշտոնական այցով ժամանել է գահի ժառանգորդը:
Ընդամենը 1960-ական թվականներից ի վեր Կոլումբիայում ներքին հակամարտության զոհ է դարձել շուրջ 220 հազար մարդ: 2012 թվականից Հավանայում բանակցություններ են ընթանում իշխանությունների և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի միջև, որը հաշտության համաձայնագրի հասնելու արդեն չորրորդ փորձն է դարձել վերջին 35 տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան