Բակո Սահակյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել
Արցախ
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտ ոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից :
Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր` Արշավիր Ղարամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան