Լիդերներն իրենց ելույթները մեկը մյուսին չեն տրամադրում՝ կոռեկտ չէ
Քաղաքական
Մամուլում լուրեր տարածվեցին, որ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ: Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն: Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի անկանխատեսելի բնույթը՝ առաջնորդներն ուզում են, որ ելույթը եռյակի առաջնորդների մակարդակով համաձայնեցվի: Այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ, և կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ: Թերևս դա է պատճառը, որ հաջորդ հանրահավաքի օրը մինչև հիմա չի հայտարարվում:
Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հերքեց մամուլում տարածված լուրերը` դրանք որակելով հերյուրանք:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ հերյուրանք է: Բացարձակ կոռեկտ չէ, որ լիդերները մեկը մյուսին տրամադրեն իրենց ելույթները, նման ավանդույթ չկա և վստահաբար չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը:
Լուսանկարը՝ PanArmenian-ի


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը