Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Արգամիչի ու Ծառուկյանի շահերը կարող են բախվել

Քաղաքական

Ինչքան էլ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խնդրում էր չքաղաքականացնել բյուջետային քննարկումները, դա գործնականում հնարավոր չէ:

Աշխարհի բոլոր երկրներում բյուջեն համարվում է տարվա ամենակարևոր փաստաթուղթը, որի նկատմամբ վերաբերմունքը սկզբունքորեն դառնում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները սահմանագծողը: Բյուջետային քննարկումների հետևանքով կոալիցիաներ են քանդվում, կառավարություններ պաշտոնանկ արվում, նույնիսկ խորհրդարաններ են լուծարվում:

Եթե կուզեք, բյուջետային քննարկումները, դրանց նկատմամբ վերաբերմունքն են իրականում որոշում այս կամ այն կուսակցության իշխանություն կամ ընդդիմություն լինելն, ոչ թե դեկլարատիվ հայտարարություններն ու ԱԺ կանոնակարգը:

Հիմա Հովիկ Աբրահամյանն ասում է՝ եկեք քննարկումները չքաղաքականացնենք, որը նույնն է, եթե կուսակցություններին կոչ արվի՝ չզբաղվել քաղաքականությամբ:

Այս տարվա բյուջետային քննարկումները մի քանի առանձնահատկություն ունեն:

Նախ, դրանք առաջինն են Հովիկ Աբրահամյանի համար: Սա այն փաստաթուղթն է, որի թե՛ դրականը, թե՛ բացասականը պատկանելու են Աբրահամյանին, ու հետո նա չի կարող ակնարկներ անել ստացված ծանր ժառանգության մասին:

Բյուջեի նախագծի քվեարկությունը ևս ահռելի քաղաքական նշանակություն ունի վարչապետի համար: Նա պետք է ձգտի ցույց տալ, որ իր վարչապետությունը, կաբինետը, որոշակիորեն քաղաքական համաձայնությունների, խորհրդարանականների լոյալ վերաբերմունքի դրսևորում են՝ անկախ այն հանգամանքից, որ կառավարությունը կոալիցիոն չէ:

Հովիկ Աբրահամյանի համար իդեալական կլինի, նա քաղաքական հարաբերական ինքնուրույնություն ձեռք կբերի, եթե հանրապետական մեծամասնությունից բացի՝ բյուջեին կողմ քվեարկի գոնե մեկ այլ խմբակցություն:

Իհարկե, հանրապետական մեծամասնության աջակցությունը բավարար է, որպեսզի բյուջեն ընդունվի, կամ կառավարությանն անվստահություն հարուցելու խնդիր չառաջանա: Բայց սա խնդրի ֆորմալ կողմն է, որն Արգամիչի համար չի լուծում քաղաքական կշիռը մեծացնելու հարցը, որովհետև եթե ունես բացառապես Հանրապետականի աջակցությունը, ապա քո պաշտոնավարումն ամբողջովին կախված է նույն այդ մեծամասնության առաջնորդ Սերժ Սարգսյանի կամքից, ով նաև կորոշի քո ինքնուրույնության չափը, սահմանը:

Տարբեր պատճառներով Հովիկ Աբրահամյանը չի կարող ակնկալել ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի աջակցությունը:

Այլ պայմաններում Արգամիչը հույսը գուցե դներ խնամու կուսակցության՝ ԲՀԿ-ի աջակցության վրա:

Սակայն դա այսօր գրեթե անհնար է պատկերացնել, որովհետև եթե անգամ ԲՀԿ-ն «ձեռնպահ» քվեարկի բյուջեին, բոլորն ասելու են, որ նրա ծավալած պայքարն Ազատության հրապարակում ոչ թե իշխանափոխություն է հետապնդում, այլ ընդամենը ներհամակարգային պայքարի տրամաբանություն ունի, ասել է թե՝ ուղղված է վարչապետի դիրքերի ամրապնդմանը:

Այստեղ է, որ կարող են բախվել երկու խնամիների՝ վարչապետի ու ԲՀԿ նախագահի շահերը: Այսինքն՝ ԲՀԿ-ն դատապարտված է «դեմ» քվեարկել, բայց այս դեպքում էլ ստացվում է, որ Եռյակի օրակարգում քննադատության թիրախային փոփոխություն է տեղի ունենում. նախագահը գնում է երկրորդ պլան՝ տեղը զիջելով վարչապետին ու նրա կաբինետին: Դժվար է պատկերացնել, որ Եռյակի անդամ պատգամավորները խորհրդարանում անխնա քննադատում են կառավարությանը, հետո գալիս են Ազատության հրապարակ ու շրջանցում են այդ թեման:

Գուցե դա է պատճառը, որ Եռյակն առայժմ չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, գուցե նույնիսկ հաջորդ հանրահավաք տեղի չունենա՝ մինչև բյուջետային քննարկումների ավարտը:

Ու վերջում ևս մեկ դիտարկում:

2015-ի բյուջեի նախագծում հաշվարկված չեն այն հնարավորությունները, ռիսկերը, որոնք առաջանալու են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, այս փաստաթղթում ԵՏՄ-ն «բացակա» է:

Սա անլուրջ մոտեցում է ու խոսում է այն մասին, որ այս օրերին խորհրդարանում ոչ թե բյուջեի նախագիծ է քննարկվում, այլ «օբշյակի» եկամտային ու ծախսային «իտոգը»…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված