«168 Ժամ». Խորհրդարանում կարող է ձևավորվել նոր համախմբում` «հնգյակ»
Հայկական Մամուլ
«168 Ժամ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ:
ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը:
Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության», այլ նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիս հօգուտ 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրացուցակների հրապարակման:
Արդյունքում` խորհրդարանում այս հարցի շուրջ կարող է ձևավորվել նոր համախմբում, որը կլինի ոչ թե քառյակ, այլ հնգյակ:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը