Ավիավառելիքով բեռնատարն ինքնաթիռի է բախվել Լոս Անջելեսի օդանավակայանում
ԱՐԽԻՎ
Ավիավառելիքով բեռնատարը դատարկ ինքնաթիռի մեջ է մխրճվել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում: Զոհվածներ չկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել է «Լոս Անջելես թայմս» թերթը' հղում անելով հրշեջ ծառայությունների ներկայացուցիչներին, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 4-ի գիշերը: Բախման հետևանքով բեռնատարի վարորդը արգելափակված է մնացել մեքենայում: Փրկարարները դուրս են բերել տուժածին և տեղափոխել մերձակա հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Հրատարակության տվյալներով՝ վառելիքի բռնկում տեղի չի ունեցել: Ոստիկանությունը պարզում է արտակարգ պատահարի պատճառները, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)