Կարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին «Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն ընտրվելու դեպքում աղմկոտ տրանսֆերներ է խոստանում Թերին ու Մատերացին․ Մոուրինյուն նշել է իր մարզած երկու լավագույն պաշտպաններին Ադրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր Կամենդատյան (տեսանյութ) Bloomberg. Էրդողանը պլանավորում է հանդիպել Թրամփի հետ հունիսի վերջին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մեղմացնի պատժամիջոցները, եթե Իրանը հրաժարվի հարստացված ուրանի արտադրությունից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Երևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին Լիբանանցի ֆերմերները Իսրայելին մեղադրում են սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ, կան բազմաթիվ զոհեր Հայաստանում շատ գործակալներ կան․ քիչ-քիչ կհրապարակվեն․Գալջյան (տեսանյութ) Կապանում բախվել են «Hongqi»-ը և «Opel Astra»-ն. կա տուժած Հայտնի է «Ռեալի» նախագահի ընտրությունների օրը 

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

ԱՐԽԻՎ

Մարտի 16-ին Ազգային ժողովի 8 հանձնաժողովներ նիստեր գումարեցին:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց միջազգային չորս համաձայնագիր՝ առաջարկելով դրական եզրակացությամբ ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց երեք համաձայնագիր:

Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքած «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» համաձայնագիրը նախորդ երկու ծրագրերի շարունակությունն է. չեն փոխվել նպատակներն ու առաջնահերթությունները: Նախկին երկու համաձայնագրերով 36 մլն ԱՄՆ դոլար է ուղղվել համայնքներում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը՝ 236 ծրագրերի իրականացմամբ: Երրորդ ծրագրով նախատեսվում է տրամադրել եւս 11 մլն դոլար՝ աղքատ համայնքներին եւ խոցելի խմբերին օժանդակելու համար: Ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց, որ այս միջոցների հաշվին կֆինանսավորվեն նախ համայնքների սոցիալական ենթակառուցվածքները՝ դպրոցները, մանկապարտեզները, առողջպահական հաստատությունները: Գումարներ են առանձնացվել նաեւ տնտեսական ենթակառուցվածքների համար՝ ջրամատակարարման, գազիֆիկացման եւ էլեկտրաէներգիայի համակարգերում: Վարկն ունի արտոնյալ պայմանների մասնաբաժին, պետությունն իր հերթին ունի համաֆինանսավորման պարտավորություն: Վարդան Արամյանն ընդգծեց, որ համաձայնագիրը համահունչ է տարածքների համաչափ զարգացման սկզբունքին:

Հայաստանի Հանրապետությունը «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրեր է ստորագրել Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի, ինչպես նաեւ Միջազգային զարգացման ընկերակցության հետ՝ համապատասխանաբար 30 եւ 50 մլն դոլար բյուջետային վարկ ստանալու նպատակով: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ 2012 թ. պետական բյուջեում այս միջոցներն արտացոլված են:

«Համայնքային ջրամատակարարման ծրագրով» Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկն արտոնյալ պայմաններով 15 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ 20 բնակավայրերում ջրամատակարարման ցանցերի վերականգման նպատակով: Ծրագրում ընդգրկված են Մասիս, Էջմիածին եւ Աշտարակ քաղաքները՝ հարակից բնակավայրերով: Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ այս ներդրումների արդյունքում նախատեսում են նշված վայրերում ավելացնել թե ջրամատակարարման ծավալները եւ թե բարելավել ջրի որակը:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծն էր եւ դրա հետ կապված «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ քրեական» օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի հիմնավորմամբ՝ կառավարության նախաձեռնությունն ուղղված է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածման ռիսկերը կառավարելուն: Մասնավորապես սահմանվել են մեխանիզմներ՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար՝ հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը: Թեեւ կառավարությունում ու նաեւ գլխադասային հանձնաժողովում հարցը համարում են հրատապ եւ խիստ արդիական, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը փաթեթը համարեց լրամշակման ենթակա: Հանձնաժողովը որոշեց մինչեւ 60 օրով հետաձգել այն՝ կառավարության ու մասնագետների հետ համագործակցելով առավել համապարփակ փաստաթուղթ ընդունելու նպատակով:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Գրիգորյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ չեն ստացվել: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի ներկայացմամբ՝ նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հաշվառումով: Այս օրինագիծը եւս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը»:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի տեղեկացմամբ' առաջին ընթերցումից հետո 3 հոդվածներ հստակեցման նպատակով վերաձեւակերպվել են միայն, եւ չկան բովանդակային փոփոխություններ:

Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն եւ առաջարկեց առաջիկա քառօրյա նիստերում նախագծի երկրորդ եւ երրորդ ընթերցումները կազմակերպել 24-ժամյա ընթացակարգով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: Հիմնական զեկուցողները տեղեկացրին, որ առաջին ընթերցումից հետո օրինագծերում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Հանձնաժողովը վերոնշյալ բոլոր օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի համահեղինակ Արա Բաբլոյանը նշեց, որ ուսումնասիրվել եւ հիմնականում ընդունվել են օրինագծի վերաբերյալ ներկայացված առաջարկները:

Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն տվեց:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ այն ընդգրկել ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է օժանդակել անապահով եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը:

Վարդան Արամյանը նաեւ ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը եւ 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգագման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի' համաձայնագրերի նպատակն է իրականացնել աղքատության կայուն կրճատում:

Հանձնաժողովը քննարկեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է օժանդակել «Հայջրմուղկոյուղու» ընտրված սպասարկման տարածքներում ջրամատակարարման որակի բարելավմանը:

Քննարկված համաձայնագրերին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դատապարտելով օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը' որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն' իրենք առաջարկում են մայիսի 19-ը հայտարարել օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կառավարության ներկայացուցիչը' ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նշեց, որ ՀՀ կառավարությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն կարող է տալ միայն որոշ հստակեցումների դեպքում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց հեղինակներին հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ հարցը նուրբ է, եւ որոշ հարցեր պարզաբանելու համար բազմակողմանի քննարկման անհրաժեշտություն կա: Հանձնաժողովի անդամները եւս առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել: Հեղինակը չհամաձայնեց հանձնաժողովի անդամների առաջարկին: Քվեարկության արդյունքում օրինագծերի փաթեթը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցումով ներկայացրեց ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Ըստ առաջարկի' քրեական դատավարության օրենսգրքի 442 հոդվածի համաձայն' անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ փոփոխությունը կատարվել է ՀԿ-ներից ստացված առաջարկների հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ գործադիրը սկզբունքային առարկություններ չունի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց քննարկվող օրինագծի վերաբերյալ' ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը առաջին ընթերցումով ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է ապրիլի 7-ը սահմանել ոչ աշխատանքային օր' այդպիսով հնարավորություն տալով ժողովրդին մասնակցելու Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին նվիրված եկեղեցական արարողություններին:

Կառավարությունը նպատակահարմար չէր համարել օրենքի նախագծի ընդունումը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի օրը' մարտի 19-ին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Կարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին «Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն ընտրվելու դեպքում աղմկոտ տրանսֆերներ է խոստանում Թերին ու Մատերացին․ Մոուրինյուն նշել է իր մարզած երկու լավագույն պաշտպաններին Մայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ Ադրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Bloomberg. Էրդողանը պլանավորում է հանդիպել Թրամփի հետ հունիսի վերջին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մեղմացնի պատժամիջոցները, եթե Իրանը հրաժարվի հարստացված ուրանի արտադրությունից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանի շրջшփակման սկզբից ի վեր՝ ԱՄՆ-ի կողմից վերաուղղորդված նավերի թիվը հասել է 109-ի Երևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին Զելենսկին Թրամփին հրատապ նամակ է գրելԼիբանանցի ֆերմերները Իսրայելին մեղադրում են սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ, կան բազմաթիվ զոհեր ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Նիկոլ Փաշինյան Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի ԱԳՆ-ն ստացել է ռուսական կողմի նամակը, որում զգուշացնում են՝ եթե Հայաստանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, գազի մատակարարման համաձայնագիրը կչեղարկվիՀայաստանում շատ գործակալներ կան․ քիչ-քիչ կհրապարակվեն․Գալջյան (տեսանյութ)Կապանում բախվել են «Hongqi»-ը և «Opel Astra»-ն. կա տուժած Հայտնի է «Ռեալի» նախագահի ընտրությունների օրը «Անտրամաբանական է Հայաստանին վախեցնել». Փաշինյանը պատասխանել է Ռուսաստանի գազային սպառնալիքներինՌուսաստանի ԿԲ-ն դոլարի պաշտոնական փոխարժեքը իջեցրել է 71 ռուբլուց ցածրԻսպանիան կանչել է Ռուսաստանում իր դեսպանինԻսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա մի շարք հարձակումների մեկնարկի մասինԷրդողանը սպառնացել է Նեթանյահուին.ՌԴ-ն սեղմում է ՀՀ-ի շուրջ օղակը (տեսանյութ) ԱՄՆ-ը որոշել է Էբոլայով վարակված քաղաքացիներին բուժել այլ երկրումՆավթի համաշխարհային գները կտրուկ նվազել ենԸնտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, 38 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում 4 հայ բռնցքամարտիկ Բաթումիում ընթացող մրցաշարի եզրափակչում է Գիտնականները պարզել են՝ ինչպես նվազեցնել ինֆարկտի ռիսկը դեռ վաղ փուլումԼավրովը Բրազիլիայի նախագահի օգնականի հետ քննարկել է համաշխարհային իրավիճակըՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալԼուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն Էրդողանը սպառնացել է ՆեթանյահուինՀանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ «Երբ Նիկոլն ասում է` պեռաշկի ուտողը պետք է ընտրի պեռաշկի ուտողին, դրանով իր ընտրողին վատ վիճակի մեջ է դնում». Իշխան ՍաղաթելյանՆոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Audi»-ն Լիբանանցի ֆերմերները մեղադրել են Իսրայելին ֆոսֆոր օգտագործելու մեջ․ կան զոհերԿսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր ՂազինյանՏիխանովսկայան Կիևում բացել է բելառուսական ընդդիմության առաքելությունՄեկ օրում ՑԱԽԱԼ-ը hարվածել է «Հեզբnլլաhի» 150 օբյեկտի Վինիսիուսը հեռանո՞ւմ է «Ռեալից»․ ԶԼՄՆախընտրական խոստո՞ւմ․ 50 հազար դրամ վճարիր և վերադարձիր ղեկինԿհասցնի՞ արդյոք Մեսսին ապաքինվել հավաքականի խաղերից առաջ Նիդեռլանդների վարչապետը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է պատերազմից կոփված ՈւկրաինաՊենտագոնը հերքել է «Ռոյթերս»-ի հաղորդագրությունը Starlink-ի հետ կապված խնդիրների մասինԻսրայելական բանակը կոչ է արել Նաբաթիեի բնակչությանը հեռանալ երկրի հյուսիսՏո անգրագետնե՛ր, Ծառուկյանն ասում է՝ թոշակը բարձրացրեք, 1 ամիս առաջ 10 000 բարձրացրեցիք. Գագիկ ԾառուկյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով․ քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ
Ամենադիտված