ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտում է ուղղաթիռի խոցումը
ԱՐԽԻՎ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը խոր մտահոգություն է հայտնել շփման գծում ուղղաթիռի խոցման առնչությամբ: Նա դիմում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին' անել հնարավորը' բացառելու նման միջադեպերը և հարգելու հրադադարի ռեժիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, գործող նախագահը հատկապես ցավալի է համարել, որ տարվա ընթացքում բռնության մի քանի ալիք հանգեցրել է աննախադեպ թվով զոհերի: Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը և նախկինում ստանձնած հանձնառությունների նկատմամբ խոր հարգանքը պարտադիր են հակամարտության կարգավորման համաձայնության եւ անհրաժեշտ վստահության մակարդակի ապահովման համար:
Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ' նոյեմբերի 12-ի հայտարարությանը' Բուրկհալտերը երախտագիտություն է հայտնել օգոստոսին Սոչիի գագաթնաժողովից (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպում) հետո բարձր մակարդակի շփումների ինտենսիվացման առնչությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)