ՌԴ-ի ինքնաթիռները Գվինեա են հասցրել դաշտային հոսպիտալ՝ Էբոլայի դեմ պայքարելու համար
ԱՐԽԻՎ
ՌԴ-ի ռազմաօդային ուժերի ռազմափոխադրական օդուժի ինքնաթիռներն ավարտել են Էբոլա տենդի դեմ պայքարելու համար դաշտային հոսպիտալի և դեղորայքի փոխադրումը Գվիենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռազմափոխադրական օդուժի Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներն ավարտել են Էբոլա վիրուսի դեմ պայքարի միջազգային ջանքերի շրջանակներում Գվինեայի Հանրապետություն դաշտային հոսպիտալի և դեղորայքի փոխադրման առաջադրանքի կատարումը»,- ասել է Կոնաշենկովը:
Նշվում է, որ ինքնաթիռներն ավելի քան 150 տոննա բժշկական և հատուկ սարքավորանք են տարել հոսպիտալի, այդ թվում՝ ընդունման-ախտորոշման բաժանմունքի, երեք ինֆեկցիոն բաժանմունքների, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և ախտորոշման հատուկ լաբորատորիաների համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան