Ո՞վ է Youtube-ը «ցնցած» հայ աղջիկը
ԱՐԽԻՎ
Երեկ առավոտյան, Lurer.com-ը հրապարակեց Station Pub-ում տեղի ունեցած հայուհու անակնկալ երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր հեռախոսով: Սիրողական մակարդակով նկարահանված տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում դարձավ իսկական հիթ, այս պահին տեսահոլովակն ունի ավելի քան 10.000 դիտում, որը ռեկորդային է հայկական մեդիադաշտի համար:
Իսկ թե ով է երգի կատարողը, դեռևս հայտնի չէ:
Կատարումը տեղի է ունեցել Փարպեցի փողոցում գտնվող Station Pub-ում, իսկ Pub-ի բարմենը Լուրեր.com-ի լրագրողին միայն պատմեց, որ կատարումը տեղի է ունեցել անակնկալ կերպով՝ հեղինակի ծննդյան օրը: Իսկ թե ով է նա, կպարզենք առաջիկայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)