Նավթի համաշխարհային գները ՕՊԷՔ-ի որոշումից հետո շարունակում են անկումը
ԱՐԽԻՎ
Նավթի համաշխարհային գները, արդյունահանման բաժնաչափերը պահպանելու ՕՊԷՔ-ի որոշումից հետո, շարունակում են անկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների արդյունքները:
Երևանի ժամանակով ժամը 9:11-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսամերիկյան նավթախառնուրդի ապառնագրերի արժեքն ընկել է 7,21 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 72,52 դոլար: WTI մակնիշի թեթև նավթի հունվարյան ապառնագրերի արժեքը նվազել է 6,89 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 68,94 դոլար:
ՕՊԷՔ-ը նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած նստաշրջանում որոշում է ընդունել նավթի արդյունահանման ներկայիս բաժնաչափը՝ օրական 30 մլն բարել, պահպանել մինչև 2015 թվականի հունիս: Շուկաներն այդ որոշմանն արձագանքել են նավթի գների անկմամբ:
«Արդյունահանման մակարդակը պահանելու ՕՊԷՔ-ի որոշումը նավթի գների բավական արագ անկման գլխավոր պատճառն է: Հավանաբար, գների նվազումը կշարունակվի մինչև տարվա վերջը»,- ասել է Phillip Futures-ի վերլուծաբան Դենիել Անգը, որի խոսքը մեջբերել է AFP-ն, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)