Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել 

Չնայած տարակարծությանը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՏՄ-ի պայմանագրի հարակից զեկույց կներկայացնի

ԱՐԽԻՎ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հանդես կգա հարակից զեկուցմամբ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը քվեարկության դրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հարավից զեկուցմամբ հանդես գալու հարցը: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվեց. հարակից զեկուցմամբ հանդես գալու որոշմանը կողմ քվեարկեց 5, դեմ՝ 4 պատգամավոր:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը քվեարկությունից առաջ նշեց, որ ինքը նպատակահարմար չի համարում, որ հանձնաժողովը հարակից զեկուցմամբ հանդես գա, քանի որ դրա համար իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր՝ պայմանագրին ծանոթանալու համար, իսկ այդ ժամանակը չկա: «Բացի այդ, մենք քննարկման ժամանակ չենք կարողանալու արտահայտել հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքները, ուստի կարծում եմ, որ իմաստ չունի, որ մենք հարակից զեկուցմամբ հանդես գանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Ալեքսանդր Արզումանյանի տեսակետը պաշտպանեցին նաև Նիկոլ Փաշինյանը, Գուրգեն Արսենյանը և Վահան Բաբայանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը տնտեսական է և կապ չունի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, ուստի նպատակահարմար չէ հարակից զեկուցմամբ հանդես գալ: Գուրգեն Արսենյանն էլ պնդեց այն միտքը, որ հանձնաժողովի անդամները տարբեր կարծիքներ ունեն պայմանագրի վերաբերյալ և հարակից զեկուցման ժամանակ հնարավոր չի լինելու հանձնաժողովի միասնական դիրքորոշումը հայտնել: Նա առաջարկեց, որպեսզի իրանք հրաժարվեն հարակից զեկուցումից և լիագումար նիստում քննարկման ժամանակ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնի իր տեսակետը:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գալու որոշմանը կողմ արտահայտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում խորհրդարանը քննարկելու է շատ կարևոր պայմանագիր, ուստի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է մանրամասն քննարկի պայմանագիրը և հանդես գա հարակից զեկուցմամբ:

Թևան Պողոսյանի տեսակետը պաշտպանեցին նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը քվեարկությունից հետո, երբ պարզ դարձավ, որ հանձնաժողովն, այնուամենայնիվ, հանդես է գալու հարակից զեկուցմամբ, ընդգծեց, որ մինչ լիագումար նիստում պայմանագրի քննարկումը, հանձնաժողովը պետք է այն առանձին քննարկի: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում հարցի քննարկման օրն ու ժամն օրվա ընթացքում կորոշեն և կտեղեկացնեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան
Ամենադիտված