Շվեյցարիայում ալկոհոլի վաճառքը կդադարեցվի երեկոյան ժամը 22-ից մինչև 6-ը
ԱՐԽԻՎ
Շվեյցարիայի պետական խորհուրդն ուսումնասիրում է ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաձայն նախագծի՝ կդադարեցվի ալկոհոլի վաճառքը երեկոյան 22-ից մինչև առավոտյան 6-ը: Նման որոշման նպատակն է' պաշտպանել երիտասարդ սերունդը: Դրանով կսահմանափակվի երիտասարդների հասանելիությունը ալկոհոլին:
Որոշումը չի վերաբերվի ռեստորաններին: Այն ուղղված է մթերային խանութներին, որտեղ ալկոհոլն ավելի էժան է ռեստորանների համեմատ: Խանութներից գնված ալկոհոլն օգտագործվում է հանրային վայրերում, ինչը որոշակի խնդիրների պատճառ է դառնում:
Նախատեսվում է ալկոհլի վաճառքը երեկոյան արգելել նաև զբոսաշրջային Բերնս Օբելենդ տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)