Ուկրաինայում զինվորականներն ու աշխարհազորայինները պայմանավորվել են դեկտեմբերի 5-ից դադարեցնել կրակը. ԵԱՀԿ
ԱՐԽԻՎ
Ուկրաինացի զինվորականները և ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները պայմանավորվել են դեկտեմբերի 5-ից շփման գծում դադարեցնել կրակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵԱՀԿ-ի դիտորդների հաշվետվության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում:
«Բոլորը պայմանավորվել են ուկրաինական զորքերի և նրանց միջև շփման ամբողջ գծի երկայնքով կրակի լիակատար դադարեցման մասին, ովքեր վերահսկում են ԼԺՀ-ն, այդ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից: Ծանր տեխնիկայի դուրսբերումը պետք է սկսվի դեկտեմբերի 6-ին»,- նշվում է հաշվետվության մեջ:
Դիտորդների տվյալներով՝ այդ որոշումը կողմերն ընդունել են Հսկողության և կոոորդինացման համատեղ կենտրոնի աշխատանքի շրջանակներում կայացած կոնսուլտացիաների արդյունքում, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)