Իրաքում նոյեմբերին ավելի քան 1200 մարդ է սպանվել. ՄԱԿ
ԱՐԽԻՎ
Իրաքում նոյեմբերին ահաբեկչական հարձակումների, ռազմական գործողությունների և բռնության այլ ակտերի զոհն է դարձել 1232 մարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի առաքելությանն այդ երկրում:
Կազմակերպության տվյալներով՝ նոյեմբերի ընթացքում վնասվածքներ է ստացել 2434 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին ամիսների ընթացքում:
Համաձայն կազմակերպության մամուլի հաղորդագրության, որը հրապարակվել է ՄԱԿ-ի առաքելության կայքում՝ քաղաքացիական անձանց շարքում զոհվածների թիվը 3 անգամ գերազանցում է անվտանգության ուժերի աշխատակիցների թիվը և կազմում է 936 մարդ, ինչը 80 մարդով ավելին է, քան նախորդ ամսվա տվյալները։
Իրաքում այս տարի սպանվածների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունիսին՝ 1531 մարդ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան