Թյոռների մրցանակը հանձնվել Է իռլանդացի արվեստագետ Դունկան Քեմփբելին
ԱՐԽԻՎ
Արդի արվեստի բնագավառում ամենահեղինակավոր պարգեւներից մեկը՝ Թյոռների մրցանակը, ստացել Է իռլանդացի արվեստագետ Դունկան Քեմփբելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: Հաղթողի անունը հայտարարվել Լոնդոնի Թեյտ Բրիտանիա թանգարանում:
Քեմփբելը մրցանակն ստացել Է It for Others ֆիլմի համար, որը Շոտլանդիայի կողմից ներկայացվել Էր անցյալ տարվա Վենետիկի բիենալեում:
Այս տարի, բացի Քեմփբելից, համառոտ ցուցակ Էին մտել Քյարա Ֆիլիպսը, Ջեյմս Ռիչարդսը եւ Թրիս Վոնա Միչելը: Մրցանակի դափնեկիրը կստանա 25 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 40 հազար դոլար): Մնացած արվեստագետները կստանան 5 հազարական ֆունտ: Այս տարվա անվանակարգորդների գործերը մինչեւ հունվարի 4-ը կարելի Է տեսնել Թեյտի պատկերասրահում:
Թյոռների մրցանակը հանձնվում Է 1984 թվականից: Դրան կարող են հավակնել 50-ից ցածր տարիքի այն արվեստագետները, որոնք աշխատում են Մեծ Բրիտանիայում եւ ներկայացնում են իրենց գործերը վերջին 12 ամսվա ընթացքում: Տարբեր տարիների մրցանակի դափնեկիրներ են դարձել Դեմիեն Հյոռսթը, Չեպմեն եղբայրները, Անիշ Քապուրը, Մարտին Քրիդը եւ Ռիչարդ Ռայթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)