Lufthansa-ի օդաչուները նոր գործադուլ են հայտարարել դեկտեմբերի 4-ին
ԱՐԽԻՎ
Vereinigung Cockpit արհմիությունը, որը միավորում է գերմանացի օդաչուներին, Lufthansa ավիաընկերության օդաչուների նոր գործադուլ է հայտարարել դեկտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է արհմիության հայտարարության մեջ:
Գործադուլը կվերաբերի նաև Lufthansa Cargo բեռնատար ընկերության օդաչուներին և հեռամայրուղային չվերթներին: Ակցիան կսկսվի տեղական ժամանակով ժամը 03:00-ին և կավարտվի ժամը 23:59-ին:
Ավելի վաղ Lufthansa ընկերությունը դեկտեմբերի 2-ին և 3-ին չեղյալ է հայտարարել ավելի քան 1,3 հազար ավիաչվերթ: Արհմիությունը պահանջում է փոփոխություններ կատարել գործող տարիֆային համաձայնագրերում: Առաջիկա գործադուլն արդեն 10-րդը կդառնա վերջին մի քանի ամսում, որոնց ընթացքում շարունակվում է տարիֆային վեճը: Այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ չեղյալ է հայտարարվել շուրջ 6 հազար չվերթ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան