Չինաստանում փորձարկված գերարագ հրթիռը կարող է հաղթահարել ԱՄՆ-ի ՀՀՊ-ի համակարգը
ԱՐԽԻՎ
Չինաստանի զինված ուժերը նոր գերարագ հրթիռի հաջող փորձարկում են իրականացրել, որը կոչված է հաղթահարելու ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հաղորդել է «Կիոդո» ճապոնական լրատվական գործակալությունը:
Հրթիռը կարող է մոտավորապես տասն անգամ ձայնից ավելի արագ թռչել, այն դժվար է կալանել: Ավելի վաղ՝ այս տարվա հունվարին և օգոստոսին, անցկացվել էին այդ համակարգի նախորդ փորձարկումները:
Գործակալության տվյալներով՝ փորձարկումը դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՉԺՀ-ի արևմուտքում: Ինչպես նշվում է, այն գրանցվել է ամերիկացի զինվորականների կողմից: Աղբյուրների տվյալներով՝ Պեկինը մտադիր է իր զինված ուժերը նոր հրթիռներով համալրել մինչև 2020 թվականը, ինչը էականորեն կմեծացնի ՉԺՀ-ի ռազմավարական ներուժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)