Ամերիկյան «Խաղաղության կորպուս» կազմակերպությունը լքում է Ադրբեջանը
ԱՐԽԻՎ
Ամերիկյան Peace Corps (Խաղաղության կորպուս) կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Report լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Դերեկ Հոգանը:
Նա նշել է, որ 11 տարվա գործունեությունից հետո Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ հանրապետությունում կազմակերպության հետագա գործունեության անհրաժեշտություն չի տեսնում: «Իհարկե, մենք հիասթափված ենք այդ որոշմամբ»,- ասել է նա և նշել, որ Բաքուն և Վաշինգտոնը կշարունակեն համագործակցությունը մարդասիրական ոլորտում:
Peace Corps-ն աջակցության կարիք ունեցող երկրներ կամավորներ ուղարկող ամերիկյան մարդասիրական կազմակերպություն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)