Հաղթանակի կամրջի մոտ «Մազդա»-ի և «Կիա»-ի բախումից հրդեհ է բռնկվել
ԱՐԽԻՎ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին' ժամը 00.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտ' «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 պ/հ (վարորդ' Ի. Ա., ծնված 1991թ.) և «Կիա» մակնիշի 417 LD 61 պ/հ (վարորդ' Ա.Պ, ծնված 1988թ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել՝ 00.36-ին: Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)