Աճուրդով վաճառվել է Apple-ի առաջին համակարգիչներից մեկը
ԱՐԽԻՎ
Christie’s-ի աճուրդում վաճառվել է Apple-1 համակարգիչը, որը Սթիվ Ջոբսի խումբը հավաքել էր 1976 թվականին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լոտը գնահատել են 365 հազար դոլար: Համակարգիչը հավաքել էր էնտուզիաստների խումբը՝ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի գլխավորությամբ՝ Փալո Ալտոյում՝ Ջոբսի ծնողների ավտոտնակում:
Աճուրդում սարքն անվանել են «Ռիկետի Apple-1 համակարգիչ»՝ ի պատիվ առաջին տիրոջ՝ Չառլզ Ռիկետի: Սկզբնապես մեքենան գնահատել էին 400 հազարից մինչև 600 հազար դոլար: Գնի վրա ազդել է այն փաստը, որ համակարգիչն աշխատում է հավաքման պահից գրեթե քառասուն տարի անց:
Անցյալ տարի Christie’s-ի աճուրդում նույնպիսի համակարգիչը վաճառվել է գրեթե 398 հազար դոլարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)