Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) 

Այս հինգ տարիների ընթացքում «Go Travel»-ը կարողացել է իր ուրույն տեղը գրավել զբոսաշրջության ոլորտում. Լիանա Սահակյան

ԱՐԽԻՎ

Այս անգամ «Հյուրասրահ» խորագրի հյուրը երիտասարդ կին-գործարար Լիանա Սահակյանն է: Արդեն 5 տարի է, ինչ նա ղեկավարում է «Go Travel» տուրիստական գործակալությունը: Այդ տարիների ընթացքում ընկերությունը բազմաթիվ հաջողություններ է գրանցել՝ ձեռք բերելով հավատարիմ հաճախորդների ու գործընկերների մի ամբողջ բանակ, որի թիվը տարեցտարի աճում է: Լիանայի կարծիքով, ընկերության հաջողության գրավականը սպասարկման բարձր որակի ապահովումը և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական վերաբերմունքի ցուցաբերումն է: Ինչ վերաբերում է գործընկերներին, ապա վերջիններիս վստահությունը ձեռք բերելու համար ավելին է հարկավոր՝ լինել ճշտապահ, ազնիվ, ողջամիտ ... Սակայն, կարծում ենք, որ Լիանայի պարագայում մեծ դեր է խաղում նաև նրա կանացի հմայքն ու իր նկատմամբ դեպի դրականը տրամադրելու բացառիկ ունակությունը:

- Որտեղի՞ց են սերում Ձեր արմատները:

- Թեև ծնվել եմ Երևանում, արմատներով Արցախից եմ: Պապիկս խորհրդային տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ-ում, սակայն հայրս ու մայրս, երկուսն էլ լինելով Ղարաբաղից, ծանոթացել և ամուսնացել են Երևանում: Ծնողներս մասնագիտությամբ մանկավարժներ են, և իմ ու կրտսեր եղբորս դաստիարակության ու կրթվածության հարցերը միշտ հատուկ ուշադրության կենտրոնում են եղել: Սակայն կարծում եմ, որ նրանց ամենամեծ նվաճումը միմյանց սիրող և նվիրված զավակներ դաստիարակելն է: Եղբայրս կյանքիս ամենակարևոր մարդկանցից է. նրան լիովին վստահում եմ ու գիտեմ, որ ցանկացածս պահին, կյանքի ցանկցած իրավիճակում միշտ կողքիս է…

- Մանկության տարիներին ի՞նչ մասնագիտության մասին եք երազել:

- Երազում էի բժշկուհի դառնալ: Սակայն, երբ 14-15 տարեկան էի, մի շատ հետաքրքիր ու տարօրինակ դեպք տեղի ունեցավ: Մի օր մեր դուռը մի տարեց կին թակեց. մուրացիկ չէր և ուղղակի խնդրեց, որ իրեն որևէ մուրաբա հյուրասիրենք: Բնականաբար, մայրս չմերժեց, անգամ ներս հրավիրեց ու թեյ հյուրասիրեց: Այս տատիկն ինձ տեսնելով ՝ մի խորհրդավոր հայացք ձգեց վրաս և ապագաս գուշակելու ցանկություն հայտնեց: Հետաքրքրասիրությունից դրդված՝ հանմաձայնեցի: Իմանալով, որ ցանկանում եմ բժշկուհի դառնալ, գրեթե բղավեց վրաս, որ գլխիցս հանեմ այդ միտքը և ասաց, որ պետք է իրավաբան դառնամ և այդ դեպքում մեծ հաջողությունների կհասնեմ կյանքում: Տատիկի ասածը մեծ տպավորություն թողեց վրաս, և որոշեցի դպրոցն ավարտելուն պես ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետ դիմել: Ընդունվեցի, սովորեցի, ավարտեցի՝ ստանալով մագիստրոսի կոչում, սակայն դատարանում մի քանի օր աշխատելուց հետո հասկացա, որ սա այն բնագավառը չէ, որին կցանկանայի կյանքս նվիրել:

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք տուրիստական ընկերություն հիմնել: Պատմեք մի փոքր «Go Travel» ընկերության ստեղծման մասին:

- Միշտ սիրել եմ ճամփորդել՝ նոր քաղաքներ, նոր մշակույթ, թարմ տպավորություններ... Մի խոսքով, այս ոլորտն ինձ համար շատ հոգեհարազատ է, և երբ հարց ծագեց, թե ի՞նչ գործունեությամբ կցանականայի զբաղվել, ապա որոշեցի, որ դա պետք է անպատճառ տուրիստական ընկերություն լինի: 2009 թվին, ծնողներիս աջակցությամբ՝ ստեղծվեց «Go Travel» -ը, ինչն առաջին իսկ օրվանից հաջողություններ գրանցեց իր հաշվին: Նաև ասեմ, որ իրավաբանական կրթությունս շատ անգամներ ինձ օգնում է ընկերության գործունեությունը ճիշտ կազմակերպելու հարցում, և շատ գոհ եմ, որ ի սկզբանե այդ մասնագիտությունն եմ ընտրել՝ հաշվի առնելով այն տարեց կնոջ «խորհուրդը» (ծիծաղում է):

- Իսկ ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն:

- Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու լավագույն խորհրդատուն հենց ինքն է: Դու ինքդ պետք է հանգես այս կամ այն որոշմանը՝ ընդհանրացնելով տվյալ հարցի վերաբերյալ քո բոլոր կարծիքները: Հնարավոր է, որ սխալվես, շեղվես ճիշտ ուղուց, այնուհետև գնահատելով քայլերդ՝ շտկես թերությունները և ի վերջո՝ ճիշտ որոշում կայացնես:

- Ո՞րն է «Go Travel»-ի հաջողության գրավականը:

- Դրանք մի քանիսն են: Ես, որպես ընկերության ղեկավար, ամենից առաջ մեծ ուշադրություն եմ դարձնում սպասարկման որակին: Բացի այդ կարողացել ենք այս հինգ տարիների ընթացքում մեր ուրույն տեղը գրավել զբոսաշրջության ոլորտում և լուրջ ու վստահելի գործընկերներ ձեռք բերել միջազգային շուկայում:Այս ամենի արդյունքում՝ մեր կողմից մատուցված ծառայությունները, թերևս, ամենամատչելին են Հայաստանում:

- Ունե՞ք կարգախս:

- «Go Travel». ավելի մատչելի հնարավոր չէ»:

- Դեպի ո՞ր երկրներ եք կազմակերպում ուղևորություններ:

- Ներկա պահին առավել պահանջված են ուղղևորությունները դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և Եգիպտոս: Սակայն մենք կարող ենք կազմակերպել հետաքրքիր և հարմարավետ ճամփորդություններ դեպի գրեթե բոլոր երկրներ: Ի գիտություն բոլորին` «Go Travel» ընկերությունը պատրաստել է մի շարք անակնկալներ ամանորը Էմիրություններում և Եգիպտոսում նշել ցանկացողների համար:

-Լիանա, ինչպե՞ս է ձեր ամուսինը վերաբերվում ձեր գործունեությանը, աշխատանքին:

- Ամուսինս՝ Անդրանիկը, ինձ երբեք չի կանգնեցրել «ընտանիք – աշխատանք» ընտրության առջև: Նա ոչ միայն չի խոչընդոտում, այլև մեծ աջակցություն է ցուցաբերում գործունեությանս: Թե՛ ամուսինս, թե՛ ես նախընտրում ենք ընտանեկան մոդելի դեմոկրատ տարբերակը, ուր տիրում է հավասարություն, համերաշխություն, մեկը մյուսին սատարելու պատրաստակամություն…

- Իսկ կկիսվե՞ք ձեր զույգի սիրո պատմությամբ:

- Սիրով: Մեր պատմությունը շատ ռոմանտիկ նախաբան ունի: Այն, ինչպես նաև «Go Travel» ընկերությունը, սկիզբ առավ 2009 թվականին: Մեկ շաբաթ շարունակ ես շքեղ ծաղիկներ էի ստանում ինչ-որ անծանոթից: Այս ինտրիգին առավել շեշտակի սրություն էին հաղորդում կարճ գրությունները. «մնաց մեկ շաբաթ», «…մեկ օր» և այլն: Երբ ստացա «այսօր» գրությունը, հասկացա, որ բացահայտման պահը մոտ է: Եվ իրոք. որոշ ժամանակ անց մեր գրասենյակի դուռը թակեցին, և ներս մտավ մի գեղեցկադեմ երիտասարդ՝ քաղցրավենիքն ու ծաղիկները ձեռքին… Ահա այսպես սկսվեց կյանքիս նոր դարաշրջանը…

- Իսկ կարո՞ղ եք հիշել Ձեր ամենաերջանիկ օրը:

- Ես էությամբ լավատես մարդ եմ ու գնահատում եմ այն ամենը, ինչ ունեմ, այն մարդկանց, ովքեր շրջապատում են ինձ: Միշտ աշխատում եմ ամեն ինչում բարին տեսնել, լավը, գեղեցիկը, ու դրա շնորհիվ կյանքս լի է երջանիկ պահերով: Սակայն երջանիկ օրերի շարանում առավել յուրահատուկ տեղ են զբաղեցնում մեր հարսանյաց և փոքրիկիս լույս աշխարհ գալու օրերը:

- Ո՞րն է կյանքում Ձեր ստացած ամենալավ նվերը:

- Ամուսինս՝ Անդրանիկը, երբ դեռ ամուսնացած չէինք, սուրբ Վալենտինի օրվա առթիվ ինձ , բառիս բուն իմաստով՝ աստղ նվիրեց, և այսօր հեռավոր տիեզերքում իմ անունով կոչված աստղ է շողում՝ վերևից լուսավորելով ճանապարհս:

- Ճակատագրին հավատո՞ւմ եք:

- Անշուշտ… Մարդն աշխարհ է գալիս իր ճակատագրով, սակայն այն մարդու ձեռքում է, ու մարդն ընդունակ է այն փոխել: Ճակատագիրն, ըստ իս, կարմա չէ, որից հնարավոր չէ փախչել:

- Դուք նախընտրում եք Ձեր կյանքը ծրագրավորե՞լ, թե՞ ամեն ինչ տեղի է ունենում տարերայնորեն:

- Ես սիրում եմ պլանավորել կյանքս, սակյան դա տխուր ծրագրավորում չէ, որ կաղպարների մեջ է առնում ազատությունդ: Սովորաբար մտքումս ինչ-որ գեղցիկ ու հաճելի պատկեր եմ ստեղծում ու մշակում քայլեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի այդ գաղափարը կյանքի կոչել:

- Դուք նշեցիք, որ շատ եք սիրում ճամփորդել. իսկ ո՞ր երկիրն է Ձեզ վրա առավել վառ տպավորություն թողել:

- Միանշանակ' Թաիլանդը' իր հարուստ մշակույթով, գեղեցիկ բնությունով, բարեհամբույր և բարյացկամ բնակչությամբ: Թեև նրանք ապրում են ոչ այնքան բարեկեցիկ կյանքով, սակայն շատ ջերմ, սրտաբաց և ուրախ մարդիկ են, և սա գալիս է փաստելու, որ նրանց համար հոգևոր արժեքները նյութականից վեր են :

- Եթե գաղտնիք չէ, ինչի՞ մասին եք երազում այսօր:

- Չորսամյա դստրիկս ցանկանում է երգչուհի դառնալ, և այսօր ամենամեծ երազանքս իմ Միլայի երազանքն իրականացնելն է: Ես ամեն հնարավոր բան կանեմ ու ոչ մի ջանք չեմ խնայի, որ աղջնակս երջանիկ լինի: Ինչ վերաբերում է մասնգիտական ոլորտին, ապա շատ կցանկանայի «Go Armenia Airlines» ընկերություն հիմնել:

- Լիա՛նա, Դուք գեղեցիկ, հմայիչ և հաջողակ կին եք, չե՞ք վախենում արդյոք նախանձից:

- Կարծում եմ, եթե ուշադրություն չդարձնես, չկենտրոնանաս այդ ուղղությամբ, ապա «նախանձ» կոչվածը քեզ չի էլ համարձակվի դիպչել… Ինչ վերաբերում է ինձ՝ ինքս ծանոթ չեմ ո՛չ խանդի , ո՛չ էլ նախանձի հետ ու համարում եմ, որ այս երկու զգացումները նսեմացնում, ստորացնում են մարդուն նախ՝ իր, ապա շրջապատի աչքում:

- Խոչնդոտների հանդիպելիս ինչպե՞ս եք վարվում. նահանջո՞ւմ եք, թե՞ շարունակում պայքարել:

- Ես երբեք չեմ ընկրկում կամ վհատվում դժվարություններից: Ցանկացած խնդիր իր լուծումն ունի, պարզապես այն գտնել է պետք :

- Ձեր ամենկարևոր նվաճո՞ւմը:

- Կյանքում ամենամեծ նվաճումս, կարծում եմ, ընտանիքումս տիրող փոխադարձ սիրո և ջերմության մթնոլորտն է: Կնոջից, նրա ճիշտ վարվելակերպից շատ բան է կախված. կին, մայր լինելը շատ լուրջ, պատասխանատու աշխատանք է: Նա մշտապես պետք է աշխատի ինքն իր վրա, որպեսզի կարողանա ընտանեկան օջախը վառ պահել: Առանց դրա անգամ ամենամեծ սերը կարող է խամրել:

- Իսկ աշխատանքայի՞ն ոլորտում:

- Մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը...

- Լիանա, ի՞նչ կմաղթեիք հայուհիներին:

- Ցանկանում եմ լինել սիրված և երջանիկ:

- Շնորհակալություն:

«АРМЯНКА-ՀԱՅՈՒՀԻ» ամսագիր

Հարցազրույցը վարեց Արմինե Ասատրյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Ամենադիտված