Խոշոր չափերով թմրամիջոց պահելու և իրացնելու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ. ՀՔԾ
ԱՐԽԻՎ
Քաղաքացի Գեղամ Գ.-ն 2014թ. օգոստոսին չպարզված անձից իր օգտագործման և իրացնելու նպատակով 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում ապօրինի պահել 300 փաթեթով, յուրաքանչյուրը 0.7 գրամ քաշով, խոշոր չափերով ընդհանուր' 210 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ 147 գրամը' 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում' տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, որն էլ իր հերթին դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)