Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ԱՐԽԻՎ
ՀՀ տարածքում դեկտեմբերի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Ձյուն է տեղուÕ ´ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)