Մոսկվան պահանջում է հեռացնել Reuters-ի լրագրողներին դիվանագետ Կարեն Չալյանի մասին հոդվածի համար
ԱՐԽԻՎ
ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունը պահանջել է հեռացնել Reuters գործակալության թղթակից Լուիս Շարբոնոյին, որը հոդված է գրել Դարֆուրում ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության համատեղ ներկայացուցչության (UNAMID) ռուսաստանցի աշխատակցի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանցի դիվանագետ Կարեն Չալյանի մասին հոդվածը մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ որակվել է «կեղտոտ ժուռնալիստիկայի օրինակ»: «Հոդվածը վկայակոչում է մեր ներկայացուցչության մամուլի քարտուղարին, որն ասում է, թե «մենք ոչ մի կարգի գանգատ չենք ստացել» UNAMID-ի ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցչի կապակցությամբ: Բայց հոդվածի վերնագրում հեղինակը գերադասում է հավատալ անունները չհայտնած «դեսպաններին», որոնք ինչ-որ կերպ մեզնից ավելի լավ են իրազեկ մեր գործողություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ որում դիվանագիտական ներկայացուցչությունում պահանջել են փաստերի խեղաթյուրման համար հեռացնել ոչ միայն հոդվածի հեղինակին, այլև գործակալության խմբագրին:
Դեկտեմբերի 14-ին հրապարակված հոդվածում պնդվում է, թե ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգտում են հասնել խաղաղարար ներկայացուցչության շտաբի պետ Կարեն Չալյանի հեռացմանը՝ Սուդանի իշխանությունների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդից թաքցնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)