Ուկրաինայի հարցում առաջընթացը կազդի ԵՏՄ-ի հետ միասնական գոտու շուրջ երկխոսության վրա. Մերկել
ԱՐԽԻՎ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի կատարման ուղղությամբ առաջընթացի դեպքում կարելի կլինի բանակցություններ վարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընդհանուր տնտեսական տարածության շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Եթե մենք էական առաջընթաց տեսնենք Մինսկի արձանագրության 12 կետերի կատարման հարցում, ապա, այո, մենք պետք է պատրաստ լինենք նման քայլերի, որովհետև Ռուսաստանը և Ուկրաինան տնտեսական առումով շատ կապված են»,- պատասխանել է Մերկելը ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև տնտեսական համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին:
«Ես իմ կողմից կցանկանայի ասել, որ մենք դեմ չենք Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ աշխատելու այն բանի վրա, որ ստեղծենք տնտեսական մեծ գոտի»,- ասել է Մերկելը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)