Օբաման հոլիվուդյան դերասանին շփոթել է մարզիկի հետ
ԱՐԽԻՎ
Բարաք Օբամայի սխալը, որը շփոթել է դերասան Ջեյմս Ֆրանկոյի և ամերիկյան ֆուտբոլի խաղացող Ջեյմս Ֆլակոյի անունները, գրավել է զանգվածային լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Բարաք Օբամայի սերը սպորտի նկատմամբ դեկտեմբերի 19-ին անհարմար կացության մեջ է դրել նրան, երբ նա ոչ միտումնավոր միավորել ու մի ամբողջություն է դարձրել հոլիվուդյան դերասանի և Ֆուտբոլի ազգային լիգայի քվոթերբեկի անունները»,- հաղորդել է NBC ալիքը:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Օբաման հիշատակել է «Հարցազրույց» կատակերգական ֆիլմը, որտեղ խոսքը վերաբերում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձին:
«Ես կարծում եմ՝ դա մեզ թույլ տվեց որոշ հետաքրքրական բաներ իմանալ ԿԺԴՀ-ի մասին՝ այն, որ այդ երկիրը որոշել է լիամասշտաբ գրոհ ձեռնարկել կինոստուդիայի վրա՝ Սեթ Ռոգենի և Ջեյմս Ֆլակոյի մասնակցությամբ երգիծական ֆիլմի պատճառով»,- հայտարարել է նա:
Ֆուտբոլիստ Ջո Ֆլակոն անձամբ է նախագահի ուշադրությունը հրավիրել սխալի վրա՝ Twitter-ում դիմելով նրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)