Հյուսիսային Կորեան գործնականում զրկված է Համացանցից օգտվելու հնարավորությունից
ԱՐԽԻՎ
Հյուսիսային Կորեան լուրջ խնդիրներ ունի համացանցից օգտվելու հարցում. վերլուծաբաններից մեկն ասում է, որ առկա տվյալները թույլ են տալիս խոսել լիակատար անջատման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դա տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին մեղադրել է Sony Pictures կինոընկերության վրա կիբեռգրոհի համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «համաչափ պատասխան» էր խոստացել այն վնասին, որը հասցվել է Sony Pictures-ի ցանցային ենթակառուցվածքին, սակայն ամերիկացի պաշտոնատար անձինք հրաժարվում են մեկնաբանել իրենց առնչությունը գլոբալ ցանցի Հյուսիսային Կորեայի սեգմենտի ներկայիս խնդիրների հետ:
Վերլուծաբաններն ասում են, որ ընդհատումները կարող են բացատրվել ինչպես ծրագրային ապահովման աշխատանքի սխալներով, այնպես էլ կիբեռգրոհով:
Հյուսիսային Կորեան աշխարհում ամենափակ հասարակություններից մեկն է, և նրա բնակչության սոսկ փոքր մասն է, որ համացանցից օգտվելու հնարավորություն ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)