Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) 

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաթեթ է պատրաստում

ԱՐԽԻՎ

Հայաստանը Եվրամիության հետ վերսկսեց քննարկումները հետագա համագործակցության վերաբերյալ 2014 թվականի կեսից, երբ Եվրասիական տնտեսական միության հետ երկրի բանակցությունները հստակեցվեցին և պարզ դարձավ, թե ինչպիսին է ոլորտային համագործակցության ծածկույթը: ԵՄ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են, թեև արդեն որոշված են այն հիմնական ուղղությունները, որոնցով մեր պետությունը կխորացնի կապերը Եվրամիության անդամ պետությունների հետ: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների և Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ:

Հայաստանը վերսկսում է բանակցությունները նոր համաձայնագրի ստորագրման շուրջ.

Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ոլորտները պարզելուց հետո Հայաստանի համար հնարավոր եղավ նաև Եվրամիության հետ կարգավորել կապերը, որը պետք է բերեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր իրավական ձևաչափի ստեղծմանը: Ներկայումս Եվրամիության հետ գործող հիմնական փաստաթուղթը 1996 թվականին ստորագրված և 1999 թվականին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրն է, որին պետք է փոխարիներ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև Խոր և համապարակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Սակայն, քանի որ դ րանք չստորագրվեցին, ապա հարց էր առաջանում, թե Հայաստանը Եվրամիության հետ ինչպես է զարգացնելու հարաբերությունները:

Այս տարվա կեսերից քննարկումներ սկսվեցին, որպեսզի նախ ձևավորվի որոշակի երկխոսության ձևաչափ, ապա հստակեցվեն ոլորտները, որոնք հնարավոր է ներառել նոր համաձայնագրի մեջ: Հունիսից սկսվեց ոլորտների համադրման աշխատանքը, որից հետո պետք է մեկնարկեն բանակցությունները: Բրյուսելում կայացած նիստից, Հայաստան-Եվրամիություն կոմիտեի և ենթակոմիտեի նիստերից հետո Հայաստանը որդեգրեց հետևյալ սկզբունքը.

«Հայաստանը մաքսիմալ կերպով պահպանում է Ասոցացման համաձայնագրում բանակցված նորմերը, այն, ինչ-որ հնարավոր է և ինչը չի հակասում ԵՏՄ-ին մեր անդամակցությանը»:

Ներկայումս Հայաստան-Եվրամիություն համագործակցության ոլորտների հստակեցման համար անցկացվում են տեսակոնֆերանսներ, իսկ փետրվարին կկազմակերպվի Եվրահանձնաժողովի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան, որպեսզի ամփոփվեն այդ քննարկումները և ձևավորվի այն պատկերը, թե նոր ստորագրվելիք փաթեթում Հայաստանը ինչ ոլորտներ և պայմանավորվածություններ է ներառում:

Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական նոր ձևաչափի մասին

Եվրամիության հետ պատրաստվող նոր համաձայնագիրը փոխարինելու է 1996-ին ստորագրված Գործընկերության կամ համագործակցության մասին համաձայնագրին: Պատրաստվող համաձայնագրում ներառված ոլորտները, ըստ էության, վերցված են Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրից, որտեղ ներառվա էին 28-29 ոլորտներ: Դրանք ընդգրկում են համագործակցության հնարավոր ձևեր' էներգետիկայի, հանքարդյունաբերության, մարդու իրավունքների, կրթության և մյուս ոլորտներում: Գարեգին Մելքոնյանի խոսքով' ներկայումս ուշադիր քննության են ենթարկվում բոլոր կետերը, որոնք ներա ռվելու են ԵՄ հետ պատրաստվող նոր փաթեթում, որպեսզի դրանք չհակասեն այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնում է ԵՏՄ-ին անդամակցելով: Մաքսային վարչարարության մասով կան հարցեր, որոնք չեն կարող ներառվել նոր փաթեթում, բայց ընդհանուր Հայաստանը պատրաստվում է խորացնել համագործակցությունը և ավելի լավ հիմքեր ստեղծել Եվրամիության հետ հարաբերություններում:

ԵՏՄ պայմանագրի հետ հակասությունները կբացառվեն

Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված փաթեթն արդեն իսկ ցույց է տալիս, թե հետագա համագործակցությունն ինչ ձևաչափով է լինելու: Նույնիսկ եթե ԵՏՄ շրջանակներում հետագայում ընդունվելու են նոր որոշումներ, ներկա փաթեթում արդեն իսկ տեսանելի է, թե որ ոլորտներում դրանք կարող են լինել և ինչը կարող է փոփոխվել: Եվրամիության հետ համաձայնագիրը պատրաստվում է հենց այդ բացառությունները հաշվի առնելով: նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները տարվում են հիմնականում առևտրային հարաբերությունների, մրցակցության պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքի, տեխնիկական կանոնակարգերի, սննդի անվտանգության մասով: Դրան զուգահեռ Արտաքին գործերի նախարարությունը քննարկում է նաև համաձայնագրի քաղաքական բլոկը: Եթե աշխատանքներն արդյունավետ ընթանան, Հայաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր:

Հայաստանին տրամադրվող աջակցությունը չի դադարեցվի

Եվրամիության հետ քննարկվող հաջորդ բլոկը վերաբերում է աջակցության գործիքներին, որ տրամադրում է միությունը: Հայաստանն այս տարի ստորագրել է բյուջետային աջակցության երկու կարևոր համաձայնագիր: Առաջինը 25 մլն եվրո աջակցությունն է, որը վերաբերում է գյուղատնտեսությանը և գյուղի զարգացմանը: Դրանից 20 միլիոնը զուտ բյուջետային աջակցություն է, իսկ 5 մլն եվրոն' տեխնիկական աջակցություն: Աջակցման երկրորդ ծրագիրը արժի 21 մլն եվրո: Այն համալրում է 2011-ին ստորագրված բազմոլորտային աջակցության ծրագրին: Բացի այս երկու համաձայնագրերից, ստորագրվել են ևս 4 տեխնիկական աջակցման համաձայնագրեր, որոնք 21 մլն ընդհանուր արժեք ունեն և վերաբերում են տարածքային զարգացմանը, միջուկային ոլորտի համագործակցությանը, միգրացիայի և սահմանների կառավարման աջակցությանը և Հայաստան-ԵՄ գործիքների իրականացման աջակցությանը:

ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտի Եվրամիության հետ համագործակցությանը

Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը Հայաստանը չստորագրեց, սակայն իշխանությունները բազմիցս հայտնել են, որ հակված ենք շարուբակելու համագործակցությունը Եվրամիության հետ: ԵՏՄ անդամակցելը էական խոչընդոտ չէ ԵՄ հետ համագործացության համար: Բազմաթիվ քննարկումների և նիստերի միջոցով տեղեկատվության փոխանակման արդյունքում հնարավոր է եղել պատրաստել նոր փաթեթը:

Չնայած ընթացող զանազան ինտեգրացիոն գործընթացներին, Հայաստանը Եվրամիության հետ այս տարի ստորագրեց 2014-2017 թթ. աջակցության ծրագիրը: Այդ ընթացքում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելու է 140-170 մլն եվրոյի աջակցություն: Դրա հիմնական մասը վերաբերում է մասնավոր հատվածի զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին և մարդու իրավունքների պաշտպանության համար նախատեսված աջակցություն:

Զրուցեց Գոհար Ավետիսյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը
Ամենադիտված