Այս տարի Ծննդյան տոներին տոնածառ է զարդարել ամերիկացիների շուրջ 80 տոկոսը
ԱՐԽԻՎ
Հասարակական կարծիքի հարցման տվյալներով՝ այս տարի Ծննդյան տոներին տոնածառ է զարդարել ամերիկացիների շուրջ 80 տոկոսը: Ընդ որում, նրանց ճնշող մեծամասնությունն իրենց տանը դրել են ոչ թե իսկական, այլ արհեստական ծառ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տոնածառների պատրաստմամբ զբաղվող ընկերությունները հանդես են բերում ավելի ու ավելի մեծ հնարամտություն. այս տարի, օրինակ, ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն են վայելում «շրջված» ծառերը, որոնք առաջարկվում է կախել առաստաղից:
Երկրի գլխավոր եղևնիները կանգնած են Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ և Նյու Յորքի ամենակենտրոնում գտնվող Ռոքֆելեր-պլազա հրապարակում: Նյույորքյան եղևնին զարդարված է 45 հազար գույնզգույն էներգախնայողական լամպիկներով, իսկ դրա կատարին փայլատակում է վիթխարի բյուրեղապակյա աստղը, որը պատրաստել են Ավստրիայի «Սվարովսկի» ֆիրմայի վարպետները:
Նյու Յորքում «ուխտագնացության» ևս մեկ «վայր» է Մետրոպոլիտեն թանգարանում կանգնեցված տոնածառը: Այս ծառը հայտնի է իր խաղալիքներով՝ հրեշտակների և քերովբեների քանդակիկներով, որոնք պատրաստվել են XVIII դարում Նեապոլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)