Կիևը դադարեցնում է երկաթուղային հաղորդակցությունը Ղրիմի հետ
ԱՐԽԻՎ
Կիևը դեկտեմբերի 27-ից սկսած դադարեցնում է երկաթուղային հաղորդակցությունը Ղրիմի հետ. գնացքները, որոնք ավելի վաղ ընթանում էին մինչև Սիմֆերոպոլ և Սևաստոպոլ, դեկտեմբերի 27-ից կընթանան մինչև թերակղզու հետ սահման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը՝ «Ուկրզալիզնիցան»:
«Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, «Ուկրզալիզնիցան» Ղրիմի ուղղությամբ գնացքների երթուղին սահմանափակում է «Նովոալեքսեևկա» և «Խերսոն» կայարաններով: Գնացքները, որոնք երթուղի դուրս կգան դեկտեմբերի 27-ից, կհասնեն մինչև նշված կայարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)