Հայ ատամնաբույժը դարձել է Թուրքիայում փոքրամասնությունների հիմնադրամի ներկայացուցիչ
ԱՐԽԻՎ
Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր խորհրդի Փոքրամասնությունների հիմնադրամի ներկայացուցիչ է ընտրվել Թորոս Ալջանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստաբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Դեկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում հայազգի Ալջանն ստացել է 90 քվե, իսկ մեկ այլ թեկնածու' հրեա Սիլվիո Օվադյան' 36: Ալջանը փոխարինել է Լակի Վինգասին, ով այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ վեց տարի:
Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցչությունը Հիմնադրամների գլխավոր խորհրդի 15 անդամներից մեկն է: Փոքրամասնությունների ներկայացուցչության մեջ մտնում են հայկական, հունական, հրեական, ասորական և բուլղարական շուրջ 166 հիմնադրամ:
Թորոս Ալջանը ծնվել է Ստամբուլում 1966թ.: Հայտնի ատամնաբույժ է, ունի մեծ թվով գիտական աշխատություններ: Դասախոսում է մի շարք համալսարաններում, Դպրեվանքի ուսումնարանի հիմնադրամի ղեկավարն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)